Փարիզ-2024. լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ՕԽ-2024-ի ազատ ոճի լողի որակավորման փուլում 100 մետր տարածության մարզումային պայքարում 1:01.24 արդյունք է գրանցել։
Մանուչարյանը զբաղեցրել 3-րդ տեղն առաջին մրցահերթում։
Չորս մրցահերթերից հետո Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է։ Կիսաեզրափակիչ են դուրս գալիս լավագույն 16 լողորդները։ Լավագույն արդյունքը որակավորման փուլում գրանցել է Յուֆեն Ժանը Չինաստանից։
Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից լողի մրցաշարին կմասնակցի նաև Արթուր Բարսեղյանը: Նա հուլիսի 30-ին ուժերը կչափի 100 մետր ազատ ոճում:
Հիշեցնենք, որ ՕԽ-ում այսօր մենք ունենք ևս երեք ներկայացուցիչ․
Էլմիրա Կարապետյան — հրաձգության որակավորման փուլ։ Մեկնարկը՝ 14:30
Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան — մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների որակավորման փուլ: Արթուրը հանդես կգա հենացատկի վարժությունում, Վահագնը՝ օղակներում: Մեկնարկը՝ 17:30: