Սեփական երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 31-ամյա կինը ձերբակալվել է
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, ապա այդ տվյալներն իրացնելով պարզել են, որ Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Մ․-ն այս տարվա հունիսի 23-ին, 24-ին և 25-ին Երևանում գտնվող իր տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, այդ թվում սեռական հարաբերության նմանակել, սեռական կարիքներն է բավարարել։
ՆԳՆ-ից տեղեկացրեցին, որ նշված դեպքը ոստիկանության անչափահասների հանցավորության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման և ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հուլիսի 8-ին բացահայտվել է։
31-ամյա կինը կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանձնվել է Քննչական կոմիտե։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live