Գագիկ Ծառուկյանը՝ արվեստագետների կողքին է
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, շարունակում է հանդիպումներ ունենալ տաբեր սոցիալական խմբերի հետ: Օրերս նա հանդիպել է երաժիշտ-կատարողների հետ, քանի որ համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտն ամբողջությամբ կաթվածահար է եղել։ Զգալի թվով երաժիշտներ մնացել են առանց աշխատանք, ծառացել է սեփական ընտանիքները պահելու սուր խնդիրը։
Հանդիպման մասնակիցները տեղեկացրել են, որ հայտնվել են անելանելի ծայրահեղ վիճակում և դեռ չգիտեն, թե երբ կկարողանան հունի մեջ մտնել: Գագիկ Ծառուկյանն արվեստագետների իր անվերապահ աջակցությունն է հայտնել և առաջարկել է միասին աշխատել և ստեղծված իրադրությունից դուրս գալու լուծումներ գտնել։
«Ես և իմ թիմը պատրաստ է, գիշեր-ցերեկ աշխատել, առաջարկներ մշակել լուծումներ գտնելու համար: Համատեղ ջանքերով կարծում եմ հնարավոր կլինի մեղմել ձեր խնդիրները, որպեսզի կարողանաք մինչև համավարակի ավարտը դիմանալ: Դուք այն ոլորտն եք ներկայացնում, որտեղ ամեն աշխատած կոպեկը ազնիվ և ձեր տաղանդի շնորհիվ եք վաստակում, ձեր արդար քրտինքով դուք տուն էիք պահում։ Եվ հիմա, անկախ բոլոր բարդություններից, անթույլատրելի է, որ հայտվեք նման բարդ վիճակում։ Վստահ եմ՝ լուծումներ կան, և մենք միասին կարող ենք գտնել դրանք»- նշել է Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ նախագահը հանձնարարել է «Ծառուկյան» հիմնադրամի փորձագետներին՝ ուսումնասիրել միջազգային փորձը, թե ո՛ր պետություններում ինչ հաջողված լուծումներ կան, կազմել կոնկրետ առաջարկների փաթեթ և ներկայացնել իրեն։