Ավտովթարից զոհված ընտանիքը բնակվում էր Գյումրիում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին` ժամը 1։30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջաջուռի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Նապոլեոն Մկրտչյանը, նրա կինը՝ 31-ամյա Նազելի Շմոյանը տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 7-ամյա Դավիթ Մկրտչյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել էր։
«ՕրագիրՆյուզ»-ին հայտնի է դարձել, որ ընտանիքը բնակվում էր Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում։
«Իրենք Լոռու մարզի Սպիտակ համայնքից էին, քանի որ ամուսինը՝ զինվորական էր, Գյումրիում էր ծառայում, տեղափոխվել և բնակվում էին Գյումրիում։ Մոտ 10 տարի առաջ էին ամուսնացել, մեկ երեխա ունեին՝ 7-ամյա Դավիթը, որը ցավոք հիվանդանոցում մահացել է։ Իրենք շատ լավ ընտանիք էին, հավատս չի գալիս, որ նման բան է եղել․․․»,- ասել է զոհված ընտանիքի մտերիմներից մեկը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live