ԱՄՆ-ի ռազմական կոնտինգենտի դուրսբերումը Նիգերից կավարտվի օգոստոսի սկզբին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ ռազմական կոնտինգենտի դուրսբերումը Նիգերից կավարտվի այս տարվա օգոստոսի սկզբին։ Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարության (AFRICOM) ներկայացուցիչ գեներալ Քենեթ Էքմանը։
«[Զինվորական անձնակազմի] դուրսբերումը լավ է ընթանում, մենք ժամանակացույցից առաջ ենք Նիգերի մեր գործընկերների հետ հիանալի համակարգման շնորհիվ, ես ակնկալում եմ, որ այն [դուսբերումը] կավարտվի օգոստոսի սկզբին», - ասաց նա:
2024 թվականի մարտին Նիգերը խզեց ԱՄՆ-ի հետ ռազմական պայմանագիրը, որի համաձայն աֆրիկյան երկրի հյուսիսում ստեղծվեց ամերիկյան անօդաչու թռչող սարքերի բազա։ Աֆրիկյան հանրապետության իշխանությունները նշել են, որ համաձայնագիրը պարտադրված է և չի համապատասխանում ժողովրդի շահերին։ 2023 թվականի վերջին Նիգերում կար մոտ 1,1 հազար ամերիկացի զինվորական, որոնց մեծ մասը տեղակայված էր Ագադեզի մոտ գտնվող բազայում։
Մինչ 2023 թվականի ամռանը տեղի ունեցած հեղաշրջումը, որի արդյունքում Նիգերի նախագահ Մուհամեդ Բազումը տապալվեց նախագահական գվարդիայի ղեկավար Աբդուրահմանե Չիանիի կողմից, ամերիկացի զինվորականները հանրապետության զորքերի համար ուսուցում և հետախուզական գործողություններ էին իրականացնում։