Մակրոնը հրաժարական տալու մտադրություն չունի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարական տալու մտադրություն չունի:
Նա հայտարարել է, որ ֆրանսիացիներն իրեն են վստահել երկրի կառավարումը, և ինքն այդ գործն անելու է առավելագույն չափով։
«Ես ուզում եմ երկիրը կայուն տեսնել»,-նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ ինքը որոշել է ցրել Ազգային ժողովը, քանի որ դրա կազմը չի համապատասխանում հասարակության տրամադրություններին։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախագահամետ «Միասին» կոալիցիան պարտվել է ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքին։