Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ Հայտնաբերվել է տղամարդու մարմին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա: Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված գյուղի տներից մեկի այգում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 40-ամյա Արմեն Ա.-ի դին՝ ծառից կախված վիճակում:
Դին իջեցնելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից: Փրկարարները դին իջեցրել ու մոտեցրել են դիատարին: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live