Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր
Քաղաքականություն«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի բացառել տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումները՝այդ կերպ մեսիջ հղելով քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին, որ նա և նրա գլխավորած քաղաքական ուժը բաց են համագործակցության համար:
Վանեցյանը կանխատեսում է շատ ակտիվ քաղաքական գործընթացներ մոտակա ժամանակներս: Երկրում առկա են բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ և այսօրվա իշխանություններն անկարող են դրանք լուծել՝չկա հստակ ճանապարհային քարտեզ, թե ինչպես պետք է դուրս գալ առկա պետական կառավարման համակարգի և գալիք տնտեսական կոլապսից:
Ներքաղաքական կյանքում Վանեցյանի և նրա գլխավորած «Հայրենիք» կուսակցության ակտիվացումն ու կուսակցաշինական ակտիվ աշխատանքները՝նախօրեին կուսակցությունն Արտաշատում բացեց կուսակցության նոր գրասենյակը, խուճապի են մատնել այսօրվա իշխանություններին, ովքեր Վանեցյանի անբիծ կենսագրությունը փորձում են հարվածի տակ դնել սև PR-ի գործիքակազմով՝ֆեյքերով և շինծու քրեական գործերով՝այդ կերպ վնասելով ոչ թե Վանեցյանին, այլև ի ցույց դնելով սեփական թուլությունը:
Հասարակությունը տեսնում է, որ բոլոր քրեական գործերը հերթով կազմաքանդվում են՝անհիմն լինելով: Վանեցյանի հստակ ու գրագետ խոսքը երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների մասով՝առանց անձնական վիրավորանքների Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հասցեին, բարձրացնում են նրա վարկանիշը հասարակության շրջանում:
Վանեցյանը ներքաղաքական դաշտի հիմնական խաղացողներին առաջարկում է գնալ լայն կոնսոլիդացիայի՝իշխանությունների հեռացման օրակարգով և առաջնային պլան է մղում ծրագրային, գաղափարական պայքարը՝հակադրելով ծրագրային պայքարը՝ ֆեյքերի բանակի լատինատառ վիրավորանքներին սոցիալական ցանցերում:
«Հայրենիք» կուսակցության նախագահը հայտարարել է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ ակտիվ համագործակցության մասին՝չբացառելով նաև համագործակցությունն այլ ուժերի հետ, ովքեր ցանկանում են փրկել Հայաստանն այսօրվա իշխանությունների ձախողված ներքին և արտաքին քաղաքականությունից: