Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ․ Միլլեր
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ։
Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ:
Մենք վճռական ենք աջակցելու այս գործընթացին։ Եկել է խաղաղության ժամանակը, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու համար»,-հայտարարել է Միլլերը: