Ռանչպարում 18-ամյա աղջիկը վեճի ժամանակ դանակով խփել է 17-ամյա տղային
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 22-ի գիշերը, ժամը 1.20-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Ռանչպար գյուղի 17-ամյա բնակիչ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 21-ին, ժամը 20-ի սահմաններում, Ռանչպար գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 17-ամյա երիտասարդին խոհանոցային դանակով հարվածել է Ռանչպար գյուղի 18-ամյա բնակչուհին: Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին և ձերբակալվել, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live