Ստեգոզավրի ամենամեծ կմախքն է վաճառվել ռեկորդային գնով (տեսանյութ)
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պատմության մեջ ամենամեծ և ամբողջական ստեգոզավրի կմախքը, որը կոչվում է Apex, վաճառվել է Sotheby's-ում ռեկորդային գումարով:
2022 թվականին Ափեքսի կմախքը գտել է դինոզավրերի մնացորդների պրոֆեսիոնալ որսորդ Ջեյսոն Կուպերը։ Նա և իր ընկերները հավաքել են ոսկորների մոտ 70 տոկոսը, ինչը անսովոր բարձր արդյունք է ստեգոզավրի համար: Գտնված դինոզավրի երկարությունը գլխի ծայրից մինչև պոչի ծայրն 8 մետր է, բարձրությունը՝ 3,5 մետր։
Կուպերը որոշել է վաճառել ստեգոզավրը։ Համապատասխան գործարքը նա պատրաստել է մի քանի տարի Sotheby’s աճուրդի տան հետ։ Ակնկալվել է, որ Apex-ը կգնեն չորսից վեց միլիոն դոլարով, սակայն ի վերջո այն աճուրդի է հանվել 44,6 միլիոն դոլարով։ Այս գնով կմախքը դարձել է ամենաթանկ վաճառված բրածոն:
Անհայտ է, թե այժմ ում է պատկանում կմախքը։ Սպասվում է, որ անանուն գնորդը ստեգոզավրը կփոխառի Միացյալ Նահանգներին: Աճուրդում նա ասել է. «Apex-ը ծնվել է Ամերիկայում և կմնա Ամերիկայում»:
Տեսանյութն ու լուսանկարներն այստեղ