Մոտ 2,5 հազար բեռնատար սպասում է ռուս-վրացական սահմանին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոտ 2,5 հազար բեռնատար սպասում է ռուս-վրացական սահմանն անցնելուն «Վերին Լարս» անցակետի մոտ, հաղորդում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնը:
Ավելի վաղ հանրապետությունում բարձր պատրաստության ռեժիմ էր սահմանվել պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով: Դրա շրջանակներում բեռնատարների մուտքը տարածաշրջան սահմանափակվել է մինչև կայանատեղիների ազատումը։