Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 կլիմայական գագաթնաժողովին:
Այա մասին կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Հիքմեթ Հաջիևը լրագրողներին հայտնել է, որ հրավեր է ուղարկվել Երևան։
«Հրավերն ուղարկվել է խաղաղ գործընթացի ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը, որոնց միջև մինչ օրս պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան», - հայտարարել է Հաջիևը:
«Մուխթար Բաբաևը (ԿՈՊ29-ի նախագահ) հրավերով նամակ է հղել Հայաստանի արտգործնախարարին։ Մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկե», - հայտարարել է Հաջիևը:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») 2024 թվականի նոյեմբերին կանցկացվի Ադրբեջանում: