Կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չեմ. Կարեն Կարապետյան
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք հետեւո՞ւմ է երկրում տեղի ունեցող քաղաքական-տնտեսական իրադարձություններին։
«Որոշակի առումներով հետեւում եմ, բայց ոչ համակարգված ձեւով։ Ես այսօր Կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ, որ այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գանք, որովհետեւ իրականում պրոբլեմը լուրջ է։ Կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չեմ»։
Հարցին՝ արդյոք ինքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ծրագրել էր մնա՞լ, եւ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հա՞րցն էր բանակցվում, որը մերժվեց, նախկին վարչապետն ասաց. «Ես քիչ առաջ ասացի՝ Նիկոլ Փաշինյանի հետ մեր բանակցությունները մեր ներքին խնդիր է»։