Wall Street Journal-ի լրագրող Գերշկովիչը ՌԴ-ում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի լրագրող Էվան Գերշկովիչը, որը ՌԴ-ում ձերբակալվել էր լրտեսության մեղադրանքով, դատապարտվել է 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Գերշկովիչը չի ընդունել իր մեղքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դատարանը վճռել է, որ 2023 թվականի մարտին, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հանձնարարությամբ, նա Սվերդլովսկի մարզում գաղտնի տեղեկատվություն է հավաքել «Ուրալվագոնզավոդ»-ի աշխատանքի մասին. այս գործարանում արտադրվում և վերանորոգվում է ռազմական տեխնիկա։
Գերշկովիչը ձերբակալվել է Եկատերինբուրգում անցյալ տարվա մարտի 29-ին։