Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումները կդադարեն, երբ նա դադարեցնի գործողությունները Գազայում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսլամական դիմադրության ուժերը, որոնք աջակցում են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, կդադարեցնեն հարձակումն Իսրայելի վրա, հենց որ վերջինս դադարեցնի իր ռազմական գործողությունը Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։
«Հենց որ դադարեն Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի (Իսրայելի) հանցագործությունները, ակնհայտորեն կարելի է ակնկալել, որ [իսլամական] դիմադրության ուժերը այլ ուղղություններով քայլեր չեն ձեռնարկի, իսկ եթե Իսրայելի ոճրագործությունն ու ցեղասպանությունը Գազայի հատվածում շարունակվում է, դիմադրությունն իրավունք ունի գործելու՝ ելնելով իր շահերից»,- ասել է նա ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում։