Ոստիկանական ուժեղացված ծառայություններ մարզերում. ինչեր են հայտնաբերվել
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 16-ի երեկոյան ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացրել հանրապետության տարբեր մարզերում: Մասնակցել են ոստիկանության մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայությունների, նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցներ:
Արմավիրի մարզում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ երեք և օդաճնշիչ ատրճանակի հայտնաբերման մեկ դեպք:
Կոտայքի մարզում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման հինգ դեպք, առգրավվել է մոտ 45 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:
Արարատի մարզում կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 18 արձանագրություն: Երկու դեպքով հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված, մեկ դեպքով` կաթուցիչ և ծալովի դանակ, մեկ դեպքով էլ` գազային ատրճանակ:
Արագածոտնի մարզում կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 13 արձանագրություն: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման մեկ դեպք, կազմվել է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու վերաբերյալ մեկ արձանագրություն, մեկ տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Միջոցառումները կրում են պարբերական բնույթ: