Կիսամերկ անձինք՝ Հանրապետության հրապարակում․ ինչու են նման ձևով հայտնվել քաղաքի կենտրոնում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրերս համացանցում ակտիվորեն շրջանառվում են տեսանյութեր, որտեղ տիկտոկյան 2 օգտատերեր Հանրապետության հրապարակում կիսամերկ կանգնած սառը սուրճ և հանքային ջուր են ըմպում՝ այդ ամենը տեսանկարահանելով։
Հոլովակները շարժել են բազմաթիվ քաղաքացիների զարույթը, քանի որ աղջիկը, ով երևում է հոլովակում՝ լողազգեստով է, իսկ մյուս հոլովակի տղան՝ ներքնազգեստով է եղել նույն վայրում։
Քաղաքացիների որոշ շրջանակների կարծիքով՝ այս ամենը կա՛մ հերթական անորակ, անգրագետ և վուլգար գովազդ է, կա՛մ հերթական սև փիարը, իսկ որոշների կարծիքով էլ՝ երիտասարդները պարզապես արել են իրենց սրտի ուզածը։
ArmLur.am-ը այս հարցով կապ հաստատեց «Բիո կաթ» ընկերություն՝ հասկանալու համար՝ ինչի՞ համար է այս ամենը, քանի որ վերը նշված աղջկա ձեռքում եղել է հենց իրենց արտադրության սառը սուրճը և թեժ քննարկումները չեն դադարում։
Չնայած մեր բազմաթիվ զանգերին՝ «Բիո կաթ» ընկերությունից ArmLur.am-ի զանգերին այդպես էլ չպատասխանեցին։
Աննա Սրապիոնյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live