Էրդողանը դատապարտել է Թրամփի դեմ կատարված մահափորձը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հուլիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահ և առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ իրականացված մահափորձին:
Էրդողանը X-ի (Twitter) իր սոցհաշվում կատարած գրառմամաբ դատապարտել է Թրամիփ դեմ արված մահափորձը։
«Ես խստորեն դատապարտում եմ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ իրականացված մահափորձը»:
Բացի այդ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ իր երկիրն ԱՄՆ-ի կողքին է լինելու՝ որակելով որպես բարեկամ պետություն:
Նշենք, որ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ, որտեղ ընթանում էր 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավը։
Գնդակն անցել Էր Թրամփի գլխից միլիմետրերի հեռավորության վրա՝ վնասելով միայն նրա աջ ականջի վերին հատվածը: