Մյուլերը հայտարարեց Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը պաշտոնապես հայտարարել է ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
Գերմանացի ֆուտբոլիստի համար ազգային հավաքականում վերջին հանդիպումը 2024 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունն էր (1:2):
«Ես միշտ հպարտ եմ եղել, որ ներկայացնում եմ իմ երկիրը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ: Հիմա ես երկրպագելու եմ տրիբունաներից»,- ասել է Մյուլլերը YouTube-ի ալիքում իր տեսաուղերձում։