Իռլանդիայի թանգարանը ավելի քան 4 հազար տարվա հնության կացինների գլուխներ է ստացել
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անունը չհայտնած մարդը Իռլանդիայի ազգային թանգարան է ուղարկվել երկու կացնի գլուխ, որոնք, ենթադրաբար, ավելի քան 4000 տարեկան են, հայտնում է BBC-ն։
Թանգարանի աշխատակիցները դրանք անվանել են «կարևոր հնագիտական գտածո»: Նրանք այժմ փորձում են գտնել ուղարկողին՝ նմուշների մասին ավելին իմանալու համար:
Անանուն նամակում ասվում էր, որ կացինների գլուխները հայտնաբերվել են Վեսթմիթ կոմսությունում՝ մետաղորսիչի միջոցով։
Աշխատակիցներն ասել են, որ նմուշները «խնամքով փաթեթավորված են եղել պենոպլաստի և ստվարաթղթի մեջ, ինչն ապահովել է դրաբց անվտանգ փոխադրումը»:
Նրանք հավելել են, որ ուղարկողը «ցանկություն է հայտնել, որ կացինների գլուխները պահպանվեն թանգարանում», սակայն նամակում դրանց ծագման մասին այլ մանրամասներ չեն ներկայացվել։