Դաժան լուրեր ադրբեջանցիների համար
ՏեսանյութերԸստ որոշ աղբյուրների՝ ծեծի ու կտտանքների հետևանքով մահացել է Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Ադրբեջանի ժողովրդա-կան ճակատ» (Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası) կուսակցության նախագահության անդամ Ֆուադ Գեհրեմենլին։ Նա ձերբակալվել էր հուլիսի 15-ին Բաքվում տեղի ունեցած հայտնի ցույցից հետո՝ մեղադրվելով պետական հեղաշրջման մեջ։ Եթե լուրը հաստատվեց, ապա մեր դիվանագիտության համար կարևոր կռվան կարող է դառնալ։ Իմ ու Էլբակեան Էդգարի «Ժամանակակից Ադրբեջան» գրքից մի հատված նշված կուսակցության մասին. ««Ադրբեջանի ժողովրդա-կան ճակատ» կուսակցությունը (Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası) ստեղծվել է արդեն նորօրյա անկախացման օրերին՝ 1989 թ.հուլիսի 16-ին, Աբուլֆազ Էլչիբեյի և ևս 14 հոգու կողմից։ 1992-1993 թթ.՝ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության տարիներին,եղել է վերջինիս քաղաքական ու ռազմական հենարանը՝զինված ջոկատներ ունենալով ինչպես երկրի ներսում, այն-պես էլ ռազմաճակատում։ 2000 թ.-ից հետո մինչ օրս կու-սակցությունը ղեկավարում է Ալի Քարիմլին։ Վերջին անգամկուսակցությունը Միլլի մեջլիսի ընտրություններում անցողիկշեմը կարողացել է հաղթահարել 2005 թ.-ին (5 տեղ)։ Անդամ-ների թիվը խիստ մոտավոր հաշվարկներով 50 հազար է։ Այս մասին գրառում է կատարել արևելագետ Վարուժան Գեղամյանը