Մասնագետը զգուշացրել է մանրէների թաքնված աղբյուրների մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խոհանոցում առաջին հերթին վտանգ կարող են ներկայացնել սրբիչները, սպունգներն ու լաթերը, ժամանակի ընթացքում դրանք կլանում են սննդի մնացորդները, փոշին ու խոնավությունը: Դրա հետևանքով իդեալական միջավայր է ստեղծվում միկրոբների, այդ թվում՝ սալմոնելլայի և E. coli-ի տարածման համար։ Նշել է բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Կուտուշովը։
Նրա խոսքով՝ խոհանոցում տարածվող միկրոօրգանիզմները կարող են հրահրել վտանգավոր հիվանդությունների զարգացում և հանգեցնել թունավորման։ Երբեմն բորբոս է առաջանում սպունգների ու լաթի վրա։
Այս առումով ամեն շաբաթ պետք է փոխել խոհանոցային նյութերը։ Սրբիչները պետք է լվանալ մի քանի օրը մեկ, կամ դրանք կարելի է փոխարինել միանգամյա օգտագործման անձեռոցիկներով։
Բացի այդ, թունաբանը խորհուրդ է տվել պարբերաբար մաքրել լվացարանը, սառնարանն ու խոհանոցային այլ տեխնիկաները։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live