1 զոհ, 1 վիրավոր․ Արարատի մարզում «Infiniti»-ն բախվել է հողաթմբին, անցել առուն ու հայտնվել քաղաքացու հողամասում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գարեգին Մ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Արևշատ-Գետազատ ավտոճանապարհին, Գետազատ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին, անցել առվակը և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը կարող էր վարորդի ինքնազգացողության վատթարացումը լինել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live