Իսրայելին շարունակական տրվող ռազմական աջակցությունն անընդունելի է․Էրդողան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իսրայելին տրվող ռազմական աջակցությանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
«Իսրայելին շարունակական տրվող ռազմական աջակցությունն անընդունելի է։ Իսրայելի վարչակազմը ոտնահարում մեր է դաշինքի արժեքները։ Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները շարունակեն»,- ընդգծել է Էրդողանը։ Ի հավելում վերոնշյալի, Էրդողանը նշել է, որ այդ նախաձեռնությունները Թուրքիայի կողմից չեն հաստատվելու։
Թուրքիայի նախագահը նաև շեշտել է.
«Չնայած բոլոր ճնշումներին, գոհ ենք, որ Պաղեստինը ճանաչող երկրների թիվը ավելանում է։Խաղաղության համար պատրաստ ենք միջնորդության»։