Դանակահարություն՝ Սյունիքում․ ակումբից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին «Կապան» բժշկական կենտրոնից զանգահարել են և հայտնել, որ «Կրծքավանդակի ծակած-կտրած վերք, ենթամաշկային էմֆիզեմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Վլադիմիր Հ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանի և գումարտակի հրամանար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վլադիմիր Հ․-ն նույն օրը ժամը 02։00-ի սահմաններում, Սյունիք բնակավայրի Գաղթականներ 42 հասցեում գործող «Հայք» գիշերային ակումբում վիճաբանել է Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Ռոստամ Զ․-ի հետ, որից հետո դուրս են եկել նշված ակումբի բակ, որտեղ առաջացած ծեծկռտուքի ընթացքում Ռոստամ Զ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Վլադիմիր Հ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Ռոստամ Զ․-ն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Կապանի բաժին և նրկայացրել է հանցագործության գործիք դանակը։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Ռոստամ Զ․-ի հետ միասին ներակայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։