Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր բազա է գործարկվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր բազա է գործարկվել՝ հայտնել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը` փոխանցում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ Aegis Ashore կոչվող բազան թույլ է տալիս որսալ փոքր և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ: Այն կազմում է ՆԱՏՕ-ի ավելի մեծ հակահրթիռային վահանի մաս։
«Բազայի պատրաստվածությունը կարևոր է անդրատլանտյան անվտանգության համար աճող սպառնալիքի ֆոնին, որը կազմում են բալիստիկ հրթիռները», - ասել է Ստոլտենբերգը: