Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մարին Լը Պենի դեմ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի դեմ՝ 2022 թվականի նախագահական արշավի ապօրինի ֆինանսավորման կասկածանքով, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Փարիզի դատախազությունը վերջերս դատական հետաքննություն է սկսել 2022 թվականի նախագահական ընտրություններում Մարին Լը Պենի նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման կասկածների վերաբերյալ», - ասվում է նյութում։
Հետաքննությունը սկսվել է Քարոզարշավային հաշիվների և քաղաքական ֆինանսավորման ազգային հանձնաժողովի (CNCCFP) բողոքից հետո: Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ թեկնածուներին արգելվում է նախընտրական քարոզարշավի ժամանակ գերազանցել ծախսերի սահմանված շեմը։ Պայմանների կատարման դեպքում պետությունը փոխհատուցում է ծախսերի մի մասը։ Հակառակ դեպքում, CNCCFP-ն կարող է, անհրաժեշտության դեպքում, բողոք ներկայացնել: