Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

«Սիրտս լավ բան չգուշակեց, բայց հավատում էի, որ նրան կրակ չի կպնի».սահմանին զոհված Աշոտը երազում էր գեներալ դառնալ

Հասարակություն

Աշոտ Միքայելյանը դեռ մանկուց էր որոշել զինվորական դառնալ ու հայրենիքը պաշտպանել։ Համադասարանցիների հետ տարեվերջյան համատեղ լուսանկարում նրա ձեռքից ոչ ոք չկարողացավ իր ձեռքով պատրաստած երկաթե հրացանը վերցնել։ Դասընկերները կատակում են` ո՞վ այդքան «դուխ» ուներ։

Աշոտը ուժեղ տղա էր։ Դժվար մանկությունն ու խաղալիքների բացակայությունը նրան չէին կոտրել, կյանքի դժվարությունները բազմաթիվ անգամ էր հաղթահարել ու պատասխան հարված հասցրել, անցել էր Ապրիլյան քառօրյա պատերազմի միջով, բայց հուլիսի 27-ին զոհվեց դիպուկահարի կրակոցից։ Sputnik Արմենիան զրուցել է նրա ուսուցիչների ու համադասարանցիների հետ։


Աշոտը ուժեղ տղա էր․․․ Նկարս եմ բերել ...

29-ամյա Աշոտը Վանաձորից էր։ Սովորել է Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցում։ Նրան դասավանդած ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լյովա Հովհաննիսյանը չի ուզում հավատալ լսածին։ Ախր Աշոտին գնդակ չէր կպնի. այնքան ճարպիկ էր։ «Աշոտին ճանաչել եմ, երբ 4-րդ դասարանում էր սովորում։ Աշխույժ ու ճարպիկ երեխա էր դպրոցում։ Վարժություն էի հանձնարարում, որ չորեքթաթ պետք է վազեին, ինքը բոլորից արագ էր վազում, շատերը սովորական վազքով հետևից չէին հասնում։ Չեմ ուզում հավատալ… Դեռ դպրոցում էր ասում, որ ինքը զինվորական է դառնալու։ Նոր էլ Աշոտի դասընկերներն ինձ մի դեպք հիշեցրին։ Դասի ժամանակ մի օր հարցրի` ինչ եք ուզում դառնալ, ով է ձեր հերոսը։ Հերթը հասավ Աշոտին, ասեց` ընկեր Հովհաննիսյան, իմ հերոսը Վարդան Մամիկոնյանն է, ես էլ ուզում եմ օդաչու դառնալ, բայց անպայման պետք է գեներալի կոչում ստանամ»,–հուզմունքը զսպելով` պատմեց ուսուցիչը։ Նրան սիրում էին բոլորը, աղջիկները` անմոռաց սիրահարվում․ պատմում են Արթուրին ճանաչողները Աշոտի հետ սիրտ սրտի 2 տարի առաջ էին զրուցել, երբ նրա գլխավորությամբ դասընկերները հավաքվել էին դպրոցն ավարտելու 10-ամյակը նշելու։ Հովհաննիսյանը Աշոտի դասարանին շատ է սիրում, ասում է` 12 տարի է, ինչ դպրոցն ավարտել են, բայց ուսուցիչներին չեն մոռանում, դրա համար էլ ցավը շատ մեծ է։ Նրա դասղեկ Անահիտ Պետրոսյանն էլ վստահեցնում է` Աշոտը ամենահամարձակներից մեկն էր դպրոցում, իսկ տանը` ծնողների թևն ու թիկունքը։

«Շատ ազնիվ, ընկերասեր ու անչափ աշխատասեր տղա էր։ Փոքրիկ հողամաս ունեին, կով էին պահում։ Շատ անգամ ինքն էր կերակրում, գոմը մաքրում, իսկ դասընկերներից հեչ չէր քաշվում, եթե վրայից հանկարծ հոտ առնեին։ Շատ հաստատակամ, դուխով բնավորություն ուներ, իր խոսքի տերն էր Աշոտս»,–պատմում է դասղեկը։ Նրա խոսքով` Աշոտը երազում էր զինվորական դառնալ և ընդունվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

«Մինչև հիմա աչքիս առաջ է Աշոտի պարը «Վերջին զանգի» միջոցառման ժամանակ։ 2008 թվականին` դպրոցն ավարտելուց հետո, Ամանորին մեր տուն էր եկել , շնորհավորեց, նշեցինք, վերջում էլ իր լուսանկարը տվեց, ասեց` ընկեր Պետրոսյան, նկարս եմ բերել, որ միշտ հիշեք ձեր գժուկին։ Էնքան էի հուզվել, մի տեսակ սիրտս լավ բան չգուշակեց, բայց հավատում էի, որ նրան կրակ չի կպնի»,–ասաց դասղեկը։ Աշոտի դասընկերներն անսահման հուզված են։ Երկու օր է` զանգում են իրար ու հիշում Աշոտի հետ կապված պատմությունները։ Համադասարանցիներից մեկը` մասնագիտությամբ բժիշկ Հմայակը, հիշելու շատ բան ունի. իրար հետ են մեծացել։ Ասում է` հեշտ մանկություն չտեսավ Աշոտը, կենցաղային պայմաններն այնքան էլ լավը չէին, բայց դրանից չէր նեղսրտում, անսահման բարի էր, թույլի կողքին կանգնող։ Աշոտն իր կյանքի հստակ կանոններն ուներ ու երբեք չէր հրաժարվում իր սկզբունքներից։


«Դպրոցում բավականին չարաճճի էր, որ մի օր դասի չէր գալիս, գիտեինք` մի վնասվածք ստացել է։ Հիշում եմ` ամբողջ դասարանով պետք է նկարվեինք, ինքն իր սարքած խաղալիք ավտոմատը ոչ մեկին չտվեց, այդպես էլ նկարվեց։ Դե, Աշոտի ձեռքից ով կարող էր ավտոմատ վերցնել»,–վերհիշեց դասընկերը։ Ձեռքից շատ բան էր գալիս, դեռ փոքր ժամանակ իր ու ընկերների համար խաղալիքներ էր պատրաստում, ու նրա պատրաստած ինքնաթիռները թռչում էին, մոտորանավակները` ջրի վրա ընթանում։ «Մի դեպք եմ հիշում, 7-8-դասարան էինք, երիտասարդ ուսուցչուհի ունեինք, բոլորս սիրահարված էինք, Աշոտն էլ։ Մի օր նկատեցի, թե ինչպես է իր ձեռքերը թաքցնում ուսուցչուհուց, ամաչում էր։ Ուսուցչուհին նկատեց, սկսեց հարցեր տալ, ու ամբողջ դասարանն իմացավ, որ դժվար կյանքով է ապրում Աշոտը։

Ուսուցչուհին ժպիտով նայեց ու ասեց, որ ծնողին օգնելու համար ամաչել պետք չէ, ընդհակառակը պետք է հպարտանալ ու չթաքցնել ձեռքերը։ Աշոտը տանը շատ էր տղամարդու գործեր անում, ձեռքերը միշտ կոշտուկների մեջ էին։ Ինքն ու եղբայրը իրենց հայրիկին օգնում էին ամեն հարցում, անգամ մեծ բեռնատար մեքենայի (հայրը բեռնափոխադրող էր ) շարժիչն էին կարողանում քանդել ու վերանորոգել»,–պատմեց Հմայակը։ Դասընկերոջ խոսքով` Ապրիլյան պատերազմից հետո Աշոտը շատ էր փոխվել , ասես միանգամից մեծացել էր։

Շարունակություն․․․․

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»