Իրանի հոգևոր առաջնորդը նորընտիր նախագահին խորհուրդ է տվել շարունակել Էբրահիմ Ռաիսիի քաղաքականությունը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խորհուրդ է տվել երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին շարունակել երջանկահիշատակ նախագահ Էբրահիմ Ռաիսիի քաղաքականությունը։
Այս մասին նշված է Իրանի հոգևոր առաջնորդի շնորհավորական ուղերձում, փոխանցում է ԻՌՆԱ-ն:
«Խորհուրդս է ընտրված նախագահ Փեզեշքիանին՝ ապավինելով Բարձրյալին և շարունակելով երջանկահիշատակ նախագահ Ռայիսիի ուղին, առավելագույն ջանքեր ներդնել՝ երկրի հսկայական ներուժը բացահայտելու համար»,- մասնավորապես, նշված է ուղերձում։
Իր ուղերձում Խամենեին ընդգծել է, որ ընտրված նախագահը պետք է օգտագործի երկրի հնարավորությունները ժողովրդի բարեկեցության և երկրի առաջընթացի համար:
Նշենք, որ Մասուդ Փեզեշքիանն արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում, հավաքելով 16,3 միլիոն ձայն, ընտրվել է Իրանի նախագահ: