Բելինգհեմը կկարողանա մասնակցել Շվեյցարիայի դեմ խաղին՝ չնայած ՈւԵՖԱ-ի պատժին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, չնայած ՈւԵՖԱ-ի կողմից պատժված լինելուն կկարողանա մասնակցել քառորդ եզրափակիչի Շվեյցարիայի դեմ հանդիպամնը։
Անգլիացի կիսապաշտպանը ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել էր 30 հազար եվրոյով և որակազրկվել մեկ խաղով՝ Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակչի Սլովակիայի հետ (2:1) խաղում անպարկեշտ ժեստ ցուցադրելու համար: Գոլ խփելուց հետո կիսապաշտպանը ձեռքը իջեցրել է աճուկի հատվածը և թափահարել այն։
Նշվում է, որ 21-ամյա խաղացողը կկարողանա մասնակցել քառորդ եզրափակիչին, քանի որ ՈւԵՖԱ-ի կողմից մեկ խաղով որակազրկումը եղել է պայմանական։ Շվեյցարիա-Անգլիա հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին ժամը՝ 20։00-ին։