Ղրղզստանում կանխվել է պետական հեղաշրջման փորձ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղրղզստանի հետախուզական ծառայությունները կանխել են երկրում իշխանությունը բռնի զավթելու փորձը, հաղորդում է երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Կասեցվել է իշխանության բռնի զավթում իրականացնելու և երկրում հասարակական-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու ծրագրեր մշակած ապակառուցողական խմբի ապօրինի գործունեությունը: Այն ծրագրել էր իր նպատակներին հասնել՝ կազմակերպելով զանգվածային անկարգություններ, որոնք պետք է ուղեկցվեին քաղաքացիների մահով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ խումբը բաղկացած է եղել հանցավոր գաղափարախոսության կողմնակիցներից և կրոնական ֆանատիկոսներից։
Անվտանգության ուժերը բերման են ենթարկել Ղրղզստանի չորս քաղաքացու, որոնք գտնվում են քննչական մեկուսարանում:
Կասկածյալների տներն ու մեքենաները խուզարկվել են, դրանցում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբերի բաղադրամասեր, զենք, զինամթերք, զրահաբաճկոններ, համազգեստներ, անօդաչու թռչող սարքեր, ծայրահեղական գրականություն և այլ արգելված իրեր։