Մեծ կարմիր խոզ. գտնվել է աշխարհի ամենահին ժայռապատկերը (լուսանկարներ)
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինդոնեզացի և ավստրալացի հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է պատմողական արվեստի աշխարհի հնագույն նմուշը Ինդոնեզիայի քարանձավում: Այնտեղ նրանք հայտնաբերել են առնվազն 51,2 հազար տարեկան փոքր ժայռապատկեր։ Հետազոտության մասին հրապարակվել է Nature գիտական ամսագրում։
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում գտնված պատկերը կարող է լինել պատմողական արվեստի ամենահին ապացույցը։ Նկարված է կարմիրով, ներկայացնում է խոզանման մի մեծ կենդանի, 3 մարդկային կերպարանք:
Գրիֆիթ համալսարանի հնագետ Մաքսիմ Օբերի խոսքով՝ այն գերազանցել է հնության 50 հազար տարվա շեմը։ Ինդոնեզիայի բնակիչները նախապատմական շրջանում արվեստի միջոցով պատմություն ներկայացնելու ունակություն են ունեցել, ինչը ստիպում է վերաիմաստավորել մարդու ճանաչողական էվոլյուցիայի ըմբռնումը։
Մինչև վերջերս համարվում էր, որ 1-ին պատմողական արվեստն առաջացել է Եվրոպայում։ Գերմանիայում հայտնաբերված «Առյուծամարդու» ((գերմ.՝ Löwenmensch) արձանը թվագրվում է մոտ 40 հազար տարի։
Լուսանկարներն այստեղ