Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ
Հասարակություն![](banners/solaron_s.gif?v=4)
![Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ](/timthumb.php?src=disc/04-07-24/12b55d35a4dd60af2ec3495c79474fd5.jpg&w=780)
Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը:
Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը բարդիներ ու թեղիներ են:
Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը:
![](disc/04-07-24/4ddb2089d91400d2b7c8bbd8c1793d84.jpg)
![](disc/04-07-24/ca8259ff9257cb305754a7c9313d07a3.jpg)
![](disc/04-07-24/b78be7146d4fe17b396d06e97d95bddd.jpg)
![](disc/04-07-24/90f55a2a5f741d1eb9cbe62d38043f75.jpg)
![](disc/04-07-24/cf891863649a91310d33281bc4a31c43.jpg)
![](disc/04-07-24/18b17910de7bd43ff34b40293061cc5e.jpg)
![](disc/04-07-24/25ff84d227b473e87378bec5f93769d0.jpg)