Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ։ Փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աստանայի Անկախության պալատում, որտեղ ընթանում է ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է tengrinews.kz կայքը:
Այսպիսով, Բելառուսը դարձել է «ՇՀԿ ընտանիքի» լիիրավ, տասներորդ անդամը։ Կազմակերպությունում նման կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Բելառուսը ՇՀԿ-ին մասնակցում է 2010 թվականից՝ որպես գործընկեր, իսկ 2015 թվականից՝ որպես դիտորդ։