39-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին, ժամը 22.10-ին, Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա տղամարդու:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, մոխրացված հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: