«Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, որոնցից և ոչ մեկն ընդունելի չէ». Ալիև
Քաղաքականություն
«Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, որոնցից և ոչ մեկն ընդունելի չէ». Ալիև
Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ հայտարարելով, որ խաղաղ գործընթացի վերաբերյալ Հայաստանի վարչապետն Ադրբեջանին ներկայացրել է 7 պայման, սակայն «ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ», գրում է АПА գործակալությունը: Ալիևը նշել է, որ հայկական կողմի ներկայացրած պահանջներից մեկն այն է, որ Ադրբեջանը բանակցություններ տանի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ: Ալիևը ասել է, որ այս պայմանն անընդունելի է, քանի որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի, ոչ ոք այդպիսի պետություն չի ճանաչում»: