Զորքերի մարտունակության ստուգման միջոցառումներ են մեկնարկել
ՀասարակությունԵրեւան: Մեդիամաքս: ՀՀ Զինված ուժերի զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 թվականի պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը եւ կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ նպատակը զորքերի մարտունակության ստուգումն է, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ստորաբաժանումների եւ կրակի կառավարման մարզումների անցկացումը՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։