Պետք էր ընդամենը հասկանալ ու գնահատել մեր երկրի զարգացմանն ու անվտանգ կյանքին ուղղված Սերժ Սարգսյանի անկեղծ ջանքերը. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն![](banners/solaron_s.gif?v=4)
![Պետք էր ընդամենը հասկանալ ու գնահատել մեր երկրի զարգացմանն ու անվտանգ կյանքին ուղղված Սերժ Սարգսյանի անկեղծ ջանքերը. Արտակ Զաքարյան](/timthumb.php?src=disc/30-06-24/57c40de8a141dfda325e0604c54a695e.jpg&w=780)
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պետք չէր շնորհակալություններ հայտնել երկրի նախագահին: Կարծում եմ նա դրա համար չէր ծառայում իր հայրենիքին ու ժողովրդին: Այլ պետք էր ընդամենը հասկանալ ու գնահատել մեր երկրի զարգացմանն ու անվտանգ կյանքին ուղղված նրա անկեղծ ջանքերը:
Փոխարենը՝ մենք ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի, խաբվածի, կորցրածի, օտարի շահերին ակամա ծառայողի և թշնամուց ահաբեկվողի խայտառակ վիճակում:
Այնինչ՝ համազգային հաղթանակները կարող էին շարունակվել...