Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները
Հասարակություն![](banners/solaron_s.gif?v=4)
![Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները](/timthumb.php?src=disc/29-06-24/9a24d74cf349592279b521880b40f184.jpg&w=780)
Երևանի ավագանին 2023 թվականի ապրիլին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում, որոնցով պահանջվում է բոլոր գովազդները համապատասխանեցնել նոր չափորոշիչներին:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ապամոնտաժվում են սուպերմարկետների, խանութների, սրճարանների, բանկերի տեղեկատու դաշտով գովազդային մեծ վահանակները:
Տնտեսվարողները ծանուցվում և նախազգուշացվում են, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացնում են վահանակները:
Մի քանի վարչական շրջաններում գովազդային վահանակներն ու այլ տարբերակով եղած գովազդները մեծամասամբ հեռացվել են:
Տեսանյութն՝ այստեղ