ԵՄ առաջնորդներն ընտրել են Եվրամիության նոր ղեկավարներին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քվեարկել են դաշինքի հիմնական ինստիտուտների նոր ղեկավարների օգտին, գրում է dw.com-ը:
Քվեարկության արդյունքում Եվրահանձնաժողովի նախագահը կմնա Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհուրդը Շառլ Միշելի փոխարեն կգլխավորի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը Ժոզեպ Բորելի փոխարեն կգլխավորի Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։
Այժմ այս եռյակը պետք է հաղթահարի ևս մեկ խոչընդոտ՝ նոր գումարման Եվրախորհրդարանը պետք է հաստատի նրանց թեկնածությունները և նոր եվրահանձնակատարներին։ Ենթադրվում է, որ ԵՄ ամենամեծ քաղաքական դաշինքի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավորների մեծ մասը, որն ունի 190 տեղ նոր 720 տեղանոց խորհրդարանում, կաջակցի ֆոն դեր Լեյենին, սակայն նրան անհրաժեշտ կլինի այլ կուսակցությունների աջակցությունը և ձայների կեսից ավելին:
Նոր գումարման Եվրախորհրդարանի առաջին նստաշրջանը կանցկացվի հուլիսի 16-ից 19-ը Ստրասբուրգում։