Զորամասում մահացած 19-ամյա Դավիթին հուղարկավորել են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում հունիսի 27-ին վերջին հրաժեշտը տվեցին զորամասում մահացած ժամկետային զինծառայող 19-ամյա Դավիթ Ներսիսյանին։
«Ամբողջ գյուղը սգում է մեր զինվորի մահը։ Հայրը Ռուսաստանում էր, եկավ, հասավ։ Հուղարկավորությանը նաև Դավիթի ծառայակից ընկերներն ու հրամանատարությունն էր ներկա։ Զինվորական կարգով հողին հանձնեցինք մեր զինվորին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կարմիրգյուղի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը։
Անդրադառնալով զինվորի մահվան վերաբերյալ վարկածներին, գյուղապետն ասաց, որ այս պահին առաջ է տարվում թրոմբ ունենալու վարկածը, սակայն սպասում են դատաբժշկի եզրակացությանը։
«Երեկ ես նաև Դավիթի անմիջական հրամանատարի հետ եմ խոսել, ասաց՝ ընդհանրապես բողոք չի ունեցել։ Մի տարվա ծառայող էր․․․»,- ասաց Կարմիրգյուղի վարչական ղեկավարը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live