Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը երկրորդ պարտությունը կրեց
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին+
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող փոքր երկրների Եվրոպայի առաջնության երկրորդ խաղում բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը B խմբում 64-70 հաշվով պարտվել է Ալբանիայի թիմին։
Հունիսի 25-ին Հայաստանի ընտրանին 70-73 հաշվով պարտվել էր Նորվեգիայի հավաքականին։
Հայաստանը 2 միավորով B խմբում երրորդ տեղում է։ Հայ բասկետբոլիստուհիները խմբում վերջին խաղը կանցկացնեն հունիսի 27-ին ու կմրցեն Անդորրայի թիմի դեմ։
Խմբում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները պայքարը շարունակելու են կիսաեզրափակչում։