Աhաբեկչություններից հետո 20 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում. մանրամասներ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ահաբեկչություններից հետո 20 մարդ շարունակում է մնալ Մախաչկալայի և Դերբենտի հիվանդանոցներում։ Հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Հունիսի 23-ին մի խումբ զինյալներ հարձակվել էին Դերբենտում սինագոգի և եկեղեցու վրա, ինչպես նաև Մախաչկալայի սինագոգի կողքին տեղակայված եկեղեցու և ճանապարհային ոստիկանության կետի վրա։
Հարձակման հետևանքով զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 15 ոստիկան և ՌԴ ազգային գվարդիայի անդամ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է։ Հինգ զինյալ ոչնչացվել է, պարզվել է նրանց ինքնությունը։
Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովի խոսքով՝ Դաղստանում հարձակումներն իրականացրել են Սերգոկալինսկի շրջանի մարդիկ։