Գագիկ Ծառուկյանը կօգնի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին
ՔաղաքականությունԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին շարունակում է մտահոգել երկրի տնտեսական իրավիճակը: Կորանավիրուսային համաճարակով պայմանավորված ամիսներ շարունակ փաստացի անգործության մատնված հյուրանոցային ու զբոսաշրջային բիզնեսը կանգնած է բազում դժվարությունների առջև:
Ելնելով ստեղծված իրավիճակից Գագիկ Ծառուկյանը հյուրանոցային բիզնեսի սեփականատերերի և կառավարիչների հետ, վերջիններիս խնդրանքով մի շարք հանդիպումներ է ունեցել:
Հանդիպումների ժամանակ ոլորտի ներկայացուցիչները փաստել են, որ արդեն իսկ զգալի կորուստներ են ունեցել, իսկ տեսանելի հեռանկարի բացակայության պատճառով ոլորտը փաստացի կանգնած է սնանկացման եզրին, քանի որ շատերը գտնվում են վարկային բեռի տակ, իսկ եկամուտների բացակայությունը նրանց դրել է անելանելի վիճակում:
ԲՀԿ առաջնորդը պատրաստակամություն է հայտնել ճգնաժամից դուրս գալու և ոլորտը փրկելու համար, իր միջոցներով հակաճգնաժամային լուծումների մշակման համար դիմել միջազգային հեղինակավոր մասնագետներին և կազմակերպություններին: