«Մինչև +40 աստիճան տաքություն». անոմալ շոգ կլինի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայտնի է դարձել այն մարզերի ցանկը, որտեղ հունիսի վերջին անտանելի շոգ է լինելու. առաջիկա օրերին Արևմտյան Սիբիրի և Յակուտիայի որոշ շրջաններում կանխատեսվում է վտանգավոր շոգ եղանակ։ Այս մասին հունիսի 22-ին հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը։
«Շաբաթից սկսած և մինչև աշխատանքային շաբաթվա վերջ գերշոգ, վտանգավոր եղանակ կլինի Արևմտյան Սիբիրի ամենախիտ բնակեցված տարածքներում՝ Օմսկի, Տոմսկի, Նովոսիբիրսկի, Կեմերովոյի շրջանները, Կրասնոյարսկի երկրամասի հարավը, Խակասիան, Տիվան»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Այս շրջաններում, նշել է Վիլֆանդը, ջերմաստիճանի ֆոնը կլինի +30...+36 աստիճանի սահմաններում, իսկ Ալթայի երկրամասում՝ մինչև +40 աստիճան։
«Սա շատ վտանգավոր է, քանի որ կա տերմին, որը կոչվում է «ջերմային ալիք»: Դա նշանակում է, որ ամռանը ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-9 աստիճանով»,- նշել է օդերեւութաբանը։ Նա հավելել է, որ, ըստ հետազոտությունների, նման «ջերմային ալիքը» շատ բացասաբար է ազդում մարդկանց վրա։ Յակուտիայում, շարունակել է Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի գիտական տնօրենը, երկար ժամանակ նկատվում է ինտենսիվ շոգ և անձրևի բացակայություն, իսկ տարածաշրջանում մտցվել է հրդեհավտանգության հինգերորդ դաս։ Ըստ կանխատեսողի՝ այս շրջանն ամենավտանգավորն է՝ հրդեհի բռնկման մեծ հավանականությամբ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live