Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցը եղել է Խաբիբի հոր մարզադպրոցից
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 23-ի երեկոյան գրոհայինները հարձակվել են Մախաչկալայի ու Դերբենտի ուղղափառ եկեղեցիների, սինագոգների ու ոստիկանների վրա։ Քննչական կոմիտեն հայտնել է 5 զինյալների լիկվիդացման մասին։ Mash և Shot տելեգրամյան ալիքները , ինչպես նաև RT-ն գրել են, որ նրանցից մեկը կարող է լինել Աբդուլմանապ Նուրմագոմեդովի (Խաբիբ Նուրմագոմեդովի հոր) մարտարվեսների դպրոցի մարզիկներից մեկը՝ Գաջիմուրադ Կագիրովը: Նրա անունը պաշտոնապես իրավապահ մարմինները դեռ չեն հրապարակել։ Այս մաին հայտնում է armsport.am-ը։
«Ցանկանում ենք ասել, որ երեկվա իրադարձությունների մասնակիցը միայն մարզումային հավաք էր անցկացնում առաջիկա պրոֆեսիոնալ մենամարտի համար, և թիմակիցների խնդրանքով նրան թույլատրվեց մասնակցել մեր դպրոցում անցկացվող մարզումներին»,- ասված է դպրոցի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի անվան դպրոցը բացվել է 2019 թվականի դեկտեմբերին, որի հիմնադիրներն են եղել հենց ինքը մարզիչը և նրա որդին՝ UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը։
Դաղստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով զոհվել է 20 մարդ, ևս 46-ը վիրավորվել են։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր 15 զոհված ոստիկանի և 4 քաղաքացիական անձանց մասին։