Ավազակության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Տարոնի բաժին է տեղափոխվել 41-ամյա Անդրեյ Տ.-ն: Նա փետրվարի 14-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (Ավազակությունը) 4-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: