Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Լոս Անջելեսի միջազգային մրցաշարի հաղթող
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը միջազգային մրցաշարում անցկացրեց երկրորդ հանդիպումը՝ ուժերը չափելով Իռլանդիայի հետ:
Ինչպես հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, գերլարված խաղում Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ 92:91 հաշվով և դարձավ առաջնության հաղթող:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 26 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում: