Նուրմագոմեդովը մեկնաբանել է Դաղստանում կատարվածը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ցավակցություն է հայտնել Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի ժամանակ զոհվածների հարազատներին։
«Ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Թող Ալլահը մեզ բոլորիս պաշտպանի նման իրավիճակներից և խաղաղ երկինք պարգևի մեր գլխավերևում։ Հոգ տարեք ձեր և ձեր սիրելիների մասին: Թող ամեն մեկը նայի իր և իր երեխաների շուրջը, թե ում հետ են շփվում և ովքեր են նրանց շրջապատը: Հոգիներ կրթելն ավելի կարևոր է, քան մարմիններ կրթելը»,- Instagram-ում գրել է UFC-ի նախկին չեմպիոնը։
Հաղորդվում է, որ Դերբենտում ոչնչացված զինյալներից մեկը կարող է լինել Խաբիբ Նուրմագոմեդովի Eagles MMA ակումբը ներկայացնող մարտիկ Գաջիմուրադ Կագիրովը։
Երեկ՝ հունիսի 23-ի երեկոյան, մի շարք հարձակումներ են տեղի ունեցել Դերբենտում գտնվող սինագոգի և եկեղեցու վրա, ինչպես նաև Մախաչկալայի եկեղեցու, սինագոգի և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ։ Սպանվել է վեց զինյալ։ Նրանցից երեքը հանրապետության Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներն ու եղբոր որդին են։
Հարձակման դրդապատճառները հայտնի չեն: